Ազդանշան է առաջնահերթությունների մասին. Օվերչուկը` ԵՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու մասին

Լուրեր

28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը խոսում է այն մասին, թե ինչպես է նա սահմանում իր առաջնահերթությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այն, որ նա այնտեղ չի լինի, արդեն իսկ հստակ ազդանշան է, թե ինչպես է սահմանում իր առաջնահերթությունները։ Ակնհայտ է, որ այս հարցերը (Եվրամիությանը Հայաստանի միանալու ծրագրերի վերաբերյալ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը) կբարձրացվեն և կքննարկվեն։ Ի՞նչ ձևով է Փաշինյանը գագաթնաժողովին մասնակցելու։ Եթե նա հայտնվի հեռուստացույցով, ավելի լավ կլինի, քան եթե նա չլինի»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵՏՄ ղեկավարների նիստին։ Նրա խոսքով՝ դեռևս ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ քարոզարշավի պատճառով չի կարողանալու մասնակցել ինչպես մայիսի 9-ի միջոցառումներին Մոսկվայում, այնպես էլ մայիսի 28-ի նիստին՝ Աստանայում։

Բացի այդ, ըստ Օվերչուկի՝ Երևանը պետք է որքան հնարավոր է՝ արագ որոշում կայացնի Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև։

«Հաշվի առնելով այսօր Հայաստանում ընդունված հայտարարություններն ու օրենսդրությունը, մենք ճիշտ կհամարեինք, որ Հայաստանը ընտրությունը կատարի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Ոչ ոք դուրս չի մղում Հայաստանին ԵՏՄ-ից. նրանք պարզապես ասում են, որ ուզում են միանալ ԵՄ-ին: Նրանք պետք է որոշում կայացնեն: Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար»,- հավելել է Օվերչուկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի