Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:30
Երկրորդ ֆուտբոլիստը, որը հաղթում է երեք եվրագավաթներում
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին իր բնակարան են ուղեկցել։

Նախ տևական ժամանակ շքամուտքի դուռը չէր բացվում, ապա ԱԱԾ-ականների և լրագրողների ուղեկցությամբ նա բնակարան բարձրացավ։ Տեղում խուզարկություն էր կատարվում, իրավապահները թույլատրեցին միայն Թևանյանի մուտքը բնակարան։

Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահները խուզարկում են հարուցված պետական դավաճանության գործի շրջանակում, Թևանյանը նույնպես ներկա էր գործողություններին։

Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, որը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» դաշինքին և ընդգրկված եղել նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Քննության տվյալներով՝ Ա.Թ.-ն համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։

Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Մանրամասները՝ տեսանյութում