Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին և հայտարարել, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո։ Նրա խոսքով՝ դա արտացոլում է Հայաստանի հավատարմությունը թափանցիկ և ժողովրդավարական ընտրական գործընթացին։

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:

Մայիսի 21-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ կայացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները, այդ թվում՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքները:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով խորհրդի անդամներին, նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո, ներառյալ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի:

«Սա արտացոլում է մեր երկրի հավատարմությունն ընտրական գործընթացի թափանցիկության եւ ժողովրդավարական չափանիշների սկզբունքներին»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքով վերջերս Հայաստանում էր ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ առաքելությունը:
«Առաքելության պարբերական հրավիրումն արտացոլում է համագործակցության կայուն բնույթը եւ հայկական կողմի շահագրգռվածությունն ընտրությունների անկախ միջազգային գնահատման հարցում: Հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ՄԽՎ հիմնական պատվիրակության սպասվող այցը Երեւան կդառնա միջազգային մոնիթորինգի կարեւոր մասը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ մայիսին Հայաստանում էր ԵԽԽՎ նախընտրական առաքելությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, խորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ: Քննարկվել են ընտրական օրենսդրությանը, նախընտրական իրավիճակին եւ ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

«Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել միջազգային մոնիթորինգի կարեւորությունը՝ որպես ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման գործոններից մեկը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վեհաժողովի ընթացիկ գործունեությանը, առաջիկա ծրագրերին եւ համագործակցության հիմնական ուղղություններին»,- ասված է հաղորդագրությունում։