Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոնդուրասում տեղի ունեցած երկու զինված միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան։ BBC-ի հաղորդմամբ՝ առաջին հարձակումը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող ագարակում, որտեղ առնվազն 19 աշխատող է սպանվել, հայտնել են իշխանությունները։

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել Գվատեմալայի սահմանի մոտ գտնվող Օմոա ափամերձ քաղաքում, որտեղ զոհվել է առնվազն 4 ոստիկան, հայտնել է Ազգային ոստիկանության խոսնակ Էդգարդո Բարահոնան: Հաղորդվում է նաև, որ երկրորդ հարձակման ժամանակ զոհվել է 1 քաղաքացիական անձ:

Հարձակումներից հետո ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կարձագանքի «անմիջական միջամտությամբ» երկու տարածքներում էլ։

Ագարակում աշխատողների վրա հարձակման որևէ դրդապատճառ չի պարզվել։ Այնուամենայնիվ, Հոնդուրասի հյուսիսը տարիներ շարունակ եղել է գյուղատնտեսական հակամարտության վայր։

Ոստիկանությունը հայտնել է, որ մայրաքաղաք Տեգուսիգալպայից Օմոա ուղևորվելիս հարձակման ենթարկված ոստիկանները մասնակցել են ավազակախմբերի դեմ պայքարին։ Ոստիկանության խոսնակն ասել է, որ Տրուխիլոյի ֆերմայի վրա հարձակման զոհերի ընդհանուր թիվը մնում է անհայտ, քանի որ հարազատները սկսել են դուրս բերել զոհերի մարմինները։

Հոնդուրասը երկար ժամանակ տառապում է հանցագործության բարձր մակարդակից, որը պայմանավորված է լայնորեն տարածված խմբավորումների կողմից բռնությամբ և թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի