Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

Ոստիկանությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնի ծառայողները ձերբակալել են 54-ամյա տղամարդու, որը, ներկայանալով որպես Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից, տարբեր անձանց առաջարկել է վարորդական իրավունքի վկայական տրամադրել և խաբեությամբ գումար հափշտակել։

«Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ, ներկայանալով իբրև Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից, առաջարկում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական և չարաշահելով տարբեր անձանց վստահությունը՝ խաբեությամբ հափշտակում է գումար։ Նմանատիպ խարդախությունների վերաբերյալ նաև հաղորդումներ էին ստացվել մարտի 20-ին, մայիսի 14-ին և մայիսի 20-ին։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոհիշյալ անձի ինքնությունը։

Մայիսի 20-ին Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վկայական կարելի է ձեռք բերել բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները։ Իսկ ապօրինություններն անխուսափելիորեն հայտնվելու են ոստիկանության տեսադաշտում՝ արժանանալով իրավական գնահատականի»,- ասված է հաղորդագրությունում։