Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Factor TV-ի լրագրողն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին այսօր հարց ուղղեց ընդդիմության՝ մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ի այն պնդումների մասին, թե ՔՊ-ի ընտրվելու դեպքում Հայաստան են գալու 300.000 ադրբեջանցիներ, ընդ որում՝ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վերջին օրերին հնչեցրել է ընդհուպ 500.000 թիվը։

«Պարոն Միրզոյան, ընդդիմությունը՝ ի դեմս «Ուժեղ Հայաստանի», շարունակում է պնդել, որ ձեր ընտրվելու դեպքում Հայաստան են գալու 300.000 ադրբեջանցիներ։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ արձագանքել են՝ ասելով, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա, սուտ է և այլն, բայց մենք հիշում ենք, որ  ՀՀ Սահմանադրությունը՝ Ալիևի պահանջով փոխելու հարցին ի պատասխան էլ էիք ասում, որ չկա նման բան։ Մինչդեռ հիմա պարզ է, որ Սահմանադրությունից հանվելու է Անկախության հռչակագրի մասին հիշատակումը, այն, ինչ պահանջում է Ալիևը։ Հիմա հարց՝ կարո՞ղ եք հստակ բացառել, երաշխավորել և ասել՝ որ 300.000 ադրբեջանցիների վերադարձ չի լինելու ոչ մի դեպքում»,- հետաքրքրվել է մեր լրագրողը։

Ի պատասխան Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ նման հարց երբևէ չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու։  «Դա սուտ է ինքնին, նման բան ասողն էլ սրիկայություն է անում ուղղակի»,- այսպես է արձագանքել արտաքին գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան