Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան կարծիք է հայտնել, որ Արման Ծառուկյանը չի մենամարտի իր հետ, եթե ամերիկացի Ջասթին Գեյջին հրաժարվի Վաշինգտոնի Սպիտակ տանը կայանալիք մրցաշարի մասնակցությունից։ Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ հայ մարտիկը լինելու է Տոպուրիա – Գեյջի մենամարտի պահեստայինը։

«Եթե Գեյջին հրաժարվի մենամարտի մասնակցությունից, Ծառուկյանը չի փոխարինի նրան։ Նա չի մենամարտի ինձ հետ։ Եթե նրան առաջարկեն կարճ ժամանակահատվածում պատրաստվել իմ դեմ մենամարտին, նա կհրաժարվի։ Նա միայն կհայտնվի կշռման արարողությանը, քանի որ նրան միշտ պահեստային են պահում իմ մենամարտերի համար»,- Ալվարո Կոլմեներոյի հետ հարցազրույցում ասել է Իլյա Տոպուրիան։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ին։ Տոպուրիան ու Գեյջին կհանդիպեն գլխավոր մենամարտում ու կվիճարկեն Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկին պատկանող տիտղոսը։

Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարն է։ 29-ամյա հայ մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։