Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին

Լուրեր

21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
Բոլորը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Իսրայելից արդարադատություն է պահանջում Գազայի հատված ուղևորվող «Սումուդ» մարդասիրական նավատորմի գրավման ժամանակ ձերբակալված Լեհաստանի քաղաքացիների համար: Նա X-ում նշել է, որ ոչ մի հանցագործություն չկատարած լեհ քաղաքացիները չեն կարող այս կերպ ձերբակալվել: Ըստ Սիկորսկիի՝ «ժողովրդավարական աշխարհում մարդկանց չեն ծաղրում կամ նվաստացնում կալանքի տակ», և Վարշավան պահանջում է արդարադատություն իր քաղաքացիների համար ու հետևանքներ՝ պատասխանատուների համար, ասվում է The Insider-ի անդրադարձում։

Նման կոշտ արձագանքը հարուցել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի կողմից մայիսի 19-ին հրապարակված տեսանյութը։ Կադրերում երևում են նավատորմի ակտիվիստները, որոնք ծնկի են իջել Աշդոդի նավահանգստում՝ ձեռքերը մեջքի հետևում կապված և գլուխները խոնարհված, մինչդեռ Բեն-Գվիրը քայլում է նրանց շարքերով՝ ձեռքին պահելով Իսրայելի դրոշը և եբրայերեն գոռալով. «Բարի գալուստ Իսրայել, մենք այստեղի տերերն ենք»։

Մեկ այլ տեսանյութում հնչում է Իսրայելի օրհներգը, և ձերբակալվածներից մեկին, որը գոռացել էր՝ «Ազատ Պաղեստին», անվտանգության աշխատակիցները նետում են գետնին։

Բեն-Գվիրը դիմել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ակտիվիստներին բանտարկելու, այլ ոչ թե արտաքսելու խնդրանքով։

Սիկորսկիից բացի՝ մի շարք այլ արևմտյան երկրներ ևս կոշտ հայտարարություններ են արել Իսրայելի հասցեին: Իտալիան, Ֆրանսիան, Կանադան, Նիդելանդները, Բելգիան և Պորտուգալիան կանչել են Իսրայելի դեսպաններին, իսկ Իսպանիան՝  գործերի ժամանակավոր հավատարմատարին, քանի որ Իսրայելը ներկայում դեսպան չունի Մադրիդում: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքն անվանել է «հրեշավոր, ամոթալի և անմարդկային»: Նրա ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարրոն պահանջել է  ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացիներին:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին էլ Բեն Գվիրի գործողություններն անվանել է «անընդունելի»: Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Հելեն Մաքէնթին հայտարարել է, որ «ցնցված է» տեսանյութից և պահանջել է անհապաղ ազատ արձակել նավատորմի իռլանդացի մասնակիցներին:

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հրապարակավ հանդիմանել է Բեն-Գվիրին՝ X-ում գրելով, որ նա «դիտավորյալ վնաս է հասցրել պետությանն ամոթալի շոուներով» և «զրոյացրել բազմաթիվ մարդկանց հսկայական մասնագիտական ջանքերը՝ Իսրայելի բանակի զինվորներից մինչև Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ»։

Բենիամին Նեթանյահուն անգլերենով հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելն իրավունք ունի կանգնեցնել «ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների սադրիչ նավատորմերը», միաժամանակ, սակայն, հավելել, որ ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը «չի համապատասխանում Իսրայելի արժեքներին ու նորմերին»։ Նա հրահանգել է հնարավորինս շուտ արտաքսել նրանց։ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին գրել է, որ նավատորմը «հիմար հնարք» էր, սակայն Բեն-Գվիրը «դավաճանել է իր ազգի արժանապատվությանը»։

«Սումուդ» նավատորմը մայիսի 14-ին Թուրքիայի Մարմարիս քաղաքից մեկնել է և մայիսի 18-ին Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից կանգնեցվել միջազգային ջրերում՝ Գազայից մոտավորապես 250 ծովային մղոն հեռավորության վրա։ Կազմակերպիչների տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 40 երկրներից 428 մարդ։ Սա Գազայի ծովային շրջափակումը խախտելու երկրորդ փորձն է վերջին մեկ տարվա ընթացքում. նախորդ նավատորմը, որը տեղափոխում էր շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին, կանգնեցվել էր 2025 թվականի հոկտեմբերին։

2026-ի ապրիլին Ստամբուլի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Նեթանյահուի ու ևս 34 անձանց դեմ՝ կապված անցյալ տարի «Սումուդ» նավի վրա հարձակման հետ՝ նրանց մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, խոշտանգումների և միջազգային ջրերում նավեր առևանգելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի