Մեկ կրակոց էլ «Հաղթանակ» զբոսայգու թնդանոթից կարձակվի․ ՀՀ ՊՆ
ՀՀ Պն-ից հայտնում են, որ ի լրումն մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ ժամը 10։00-ին, «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում մայիսի 21-ին ու 22-ին թնդանոթից կրակոցներ կարձակվեն։