Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
Բոլորը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով սահմանվում է «ծնողական ժամ» հասկացությունը։ Այն հնարավորություն կտա աշխատող ծնողներին բացակայել աշխատանքից՝ աշխատավարձի պահպանմամբ՝ երեխայի խնամքի հետ կապված հարցերը լուծելու նպատակով։

Ինչպե՞ս է գործելու «ծնողական ժամը»

Նախագծի համաձայն՝ հնարավորությունից կարող են օգտվել խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները (ներառյալ խնամակալները).

  • Մինչև 2 երեխա ունեցողներին՝ օրական առավելագույնը 30 րոպե։

  • 3 և ավելի երեխա ունեցողներին՝ օրական առավելագույնը 1 ժամ։

  • Մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա ունեցողներին՝ օրական առավելագույնը 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

Առաջարկվող փոփոխությունները տարածվելու են և՛ պետական, և՛ մասնավոր հատվածի աշխատողների վրա։

Հետագա քայլեր և թվայնացում

Քննարկման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ աշխատանքային պայմանագրերի թվայնացումից հետո հնարավոր կլինի ավելի ճկուն մեխանիզմներ կիրառել, օրինակ՝ «ծնողական ժամերը» կուտակելու կամ ծնողների միջև վերաբաշխելու տեսքով։ Ներկայումս նման կուտակային մեխանիզմ նախատեսված չէ, սակայն նշվել է, որ հարցը քննարկման առարկա կդառնա Ազգային ժողովում՝ լսումների փուլում։

Նախագիծը մշակվել է աշխատանքային և ընտանեկան պարտականությունների համատեղումը խթանելու և սոցիալական պաշտպանությունը բարելավելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։