Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով 1 ժամ տևողությամբ կհոսանքազրկվի Բալահովիտ 110/35/10 կՎ ենթակայանը՝ հոսանքազրկելով Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերությունը։