Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Մենք առավելագույնս աջակցում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանին և հայ ժողովրդին»,- Imedi LIVE-ի եթերում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանացում է վրացական Առաջին ալիքը։

Կոբախիձեն պատասխանել է Բրյուսելում որոշակի ուժերի կողմից Վրաստանի և Հայաստանի հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ իր տպավորության մասին հարցին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատությանը, սա մեզ համար մի փոքր անհարմար թեմա է, քանի որ մենք հարևաններ ենք, ունենք բարեկամական հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն։ Հետևաբար, մեզ համար սխալ է համեմատվել Հայաստանի հետ։ Մենք, իհարկե, չենք խորանա դրանում, դա սխալ կլինի։ Բայց, ընդհանուր առմամբ, ես կգնահատեմ այն ​​փորձերը, որոնք մենք տեսնում ենք այստեղ տեղական գործակալների և նրանց արտասահմանյան հովանավորների կողմից՝ մեզ ինչ-որ կերպ հակադրելու Հայաստանի հետ, այդ թվում՝ համեմատությունների միջոցով։ Սա որևէ հաջողություն չի ունենա որևէ տեսանկյունից, որևէ ուղղությամբ։ Մենք մեր բարեկամ երկիր Հայաստանին, հայ ժողովրդին աջակցում ենք առավելագույն չափով։ Սա միակ բանն է, որ կարելի է ասել Հայաստանի մասին»,- շեշտել է Կոբախիձեն։

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին, որը հատուկ վերաբերմունք ունի Վրաստանի նկատմամբ, և դա արտահայտվում է բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ կառավարությունների միջև ուղիղ գործակցության մեջ։

«Նա նույնիսկ ուղիղ ասել է, որ առանց Վրաստանի անհնար է խոսել Հայաստանի եվրաինտեգրման մասին։ Եվ հիշո՞ւմ եք եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հայտարարությունը, որը հաջորդեց դրան։ Նա ասաց, որ Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Թվում է, թե տնտեսական լճացման և այլ բաների հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատներն այդքան էլ լավ չեն հասկանում աշխարհագրությունից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի