Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է եվրոպական կառույցների ղեկավարներին ուղղված բաց նամակի մասին։ Նա կենտրոնացել է Դանիայի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Նա նշել է , որ Կոպենհագենում խաղաղ ցույցը ցրելու համար ոստիկանության կողմից ուժի կիրառումը, այդ թվում՝ մահակների և շների օգտագործումը, լուրջ հարցեր է առաջացնում Եվրամիության կողմից հայտարարված ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ։ Այս մասին ասվում է JAM News-ի անդրադարձում։

Կոբախիձեն դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ հարց ուղղելով, թե ինչպես են գնահատում Կոպենհագենում տեղի ունեցած բռնությունները և ինչպես են նման գործողությունները համապատասխանում ԵՄ-ի կողմից մշտապես ընդգծվող ժողովրդավարական և մարդու իրավունքների չափանիշներին։

Նրա խոսքով՝ Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները կապված են «ժողովրդավարական հետընթացի, տնտեսական լճացման, միգրացիոն ճգնաժամի, պատմական հիշողության ճնշման և ազգային ինքնության թուլացման հետ»։

Մի քանի օր առաջ պաղեստինամետ ցուցարարները փակել էին Կոպենհագենում գտնվող Maersk-ի գլխավոր գրասենյակի մուտքերը։ Նրանք բողոքում էին ընկերության կողմից Իսրայելի հետ կապված ապրանքների հնարավոր տեղափոխման դեմ։ Դանիական ոստիկանությունը տարածքը մաքրելու և կարգուկանոն վերականգնելու համար ուժ է կիրառել, այդ թվում՝ մահակներ, ֆիզիկապես հեռացնելով ցուցարարներին տարածքից։

Ըստ Իրակլի Կոբախիձեի՝ Վրաստանը պատմականորեն, մշակութային առումով և իր արժեքներով եվրոպական տարածքի մաս է կազմում, ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, որը ձգտում է «եվրոպական ընտանիքին լիիրավ անդամակցության»։ Նա նաև հայտարարել է, որ ԵՄ բյուրոկրատիան «միակողմանիորեն» դադարեցրել է Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը, որից հետո Թբիլիսիի կողմից առաջարկվող համագործակցության և քննարկման ձևաչափերը բազմիցս մերժվել են։

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի համար Եվրոպան ոչ միայն քաղաքական կամ տնտեսական միություն է, այլև, առաջին հերթին, ընկալվում է որպես քրիստոնեական բարոյականության, ազատության, հավասարության և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված ընդհանուր քաղաքակրթական և արժեքային տարածք։ Նա ասել է, որ Եվրամիությունը գնալով ավելի ու ավելի է անտեսում հասարակության «բնական, մշակութային և պատմական հիմքերը», ինչը, ըստ Կոբախիձեի, հեռացնում է եվրոպական տարածքը այն սկզբունքներից, որոնք այն դարձրել են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ։

Նամակի վերջում Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը Եվրամիությունից ակնկալում է հստակ պատասխաններ միության ներսում զարգացումների ուղղության և Եվրոպայի համար առկա ճգնաժամերի հնարավոր ելքի վերաբերյալ։

Վրաստանի վարչապետի հայտարարություններին արձագանքել է «Ախալի» կուսակցությունից Նիկա Գվարամիան․ «Ակնհայտ է, որ Կոբախիձեի ասած ամեն ինչ խելագարություն է։ Բայց դա պարզապես օդում դատարկ կրակոց չէ (չնայած Կոբախիձեն դրանցից շատ ունի)։ Ոչ, դա խելագարություն է, որը պարունակում է վտանգավոր ցուցանիշներ»։

Ըստ Գվարամիայի՝ ակնհայտ է, որ ողջամիտ մարդը Կոբախիձեի այս բաց նամակը կհամարի խելագարություն, որն արժանի է միայն ծաղրի, «բայց, ցավոք, խելագարությունը միայն ձև է, մինչդեռ բովանդակությունը լուրջ սպառնալիք է. Վրաստանը մնում է Եվրոպայից դուրս»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի