Հանրային խորհրդի ամենամեծ հանձնաժողողովը նախագահ է ընտրել

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը
Նոր ձևավորվող Հանրային խորհրդում ամենամեծ հանձնաժողովը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան երեք հարյուր անդամ։
Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 6 անդամ՝ Կարինե Թումանյանը, Ժասմեն Ասրյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Գևորգյանը և Արտուշ Ղուկասյանը
Հանձնաժողովի նախագահի թեկնածուներն իրենց ելույթներում անդրադարձել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտների զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը, Հանրային խորհրդում դրանց իրականացման հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։ Այնուհետև տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահի փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում նախագահ է ընտրվել Գագիկ Մանասյանը։ Վերջինս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենն է, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ղեկավարել է Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը։
Իր ելույթում անդրադառնալով Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախորդ տարիների կատարած աշխատանքին՝ Գագիկ Մանասյանը ներկայացրել է դրական օրինակներ պետական քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից։ Նա նշել է, որ հանձնաժողովը պետք է դառնա ոլորտում առկա ցանկացած խնդրահարույց հարցի քննարկման հարթակ, բացի այդ պետք է շարունակվեն նախկինում քննարկված և կիսատ մնացած հարցերն ու ծրագրերը։ Մանասյանն անդրադարձել է նաև գիտության, կրթության խնդիրներին, խոսել երիտասարդության մասին, սպորտի զարգացման գործում կարևորել ֆիզիկական կուլտուրայի մասսայականացումը և այլն։
Այսօրվա նիստը նախագահել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նա տեսակետ է հայտնել, որ առավել արդյունավետ կլինի, եթե հետագայում ՀԽ  Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը բաժանվի երկու մասի,  և գիտական ու կրթական ոլորտներն առանձնացվեն մշակույթից, երտասարդությունից ու սպորտից։
Մանուկյանը խոսել է նաև Հանրային խորհրդի դերի և ազդեցության մասին՝ ընդգծելով, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը մեծապես կախված է հանձնաժողովների և ենթահանձնաժողովների ակտիվ աշխատանքից։