Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ

Լուրեր

20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
20.05.2026 | 15:24
Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:19
ՈՒԵՖԱ-ն չեխ մարզիչին ցմահ որակազրկել է լոգարանում կին ֆուտբոլիստներին նկարահանելու համար
20.05.2026 | 15:12
Դատախազությունը հաղորդում է ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ
20.05.2026 | 15:10
«Արարատցեմենտ» գործարանը կպետականացվի // «Ուժեղ Հայաստանը» հայցեր կներկայացնի ՔՊ-ականների դեմ․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
Բոլորը

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում լիարժեք կգործի ՍՊՈՏ համակարգը, որը վերաբերում է ԵՏՄ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ավտոմոբիլային տրանսպորտով ՌԴ ներմուծվող ապրանքներին։ Նոր կարգով առանց ռուսաստանյան ներմուծողի կողմից ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ֆիզիկապես ներկրվել ՌԴ տարածք, ուստի ՀՀ արտահանողներին հորդորվում է նախապես համակարգել առաքումները ռուսաստանյան գործընկերների հետ։

«Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։

 

  1. Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։

Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։

 

  1. Համակարգի մասնակիցները

ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝

Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,

Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։

ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

 

  1. Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏը

Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ Կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝

  • կանխիկ դրամի,
  • նավթի,
  • էլեկտրաէներգիայի,
  • ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։

 

  1. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝

  1. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել ДОПП — էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։
  2. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը։
  3. Ստանալ ДОПП-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում` ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին) ։
  4. Եթե մեկ առաքման ընթացքում ДОПП-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր ДОПП ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին։

 

  1. Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին

Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։

Առաքման ժամանակացույցի վերանայում. Հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների(գնորդների) հետ:

Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. Արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։

QR-կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR-կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։

Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. Փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար»,- ասված է հաղորդագրությունում։