Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի լույս 20-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 154  հարվածային ԱԹՍ-ներ, խոցվել է դրանցից 131-ը, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Դնեպրում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են սննդի պահեստ, մասնավոր տներ և մեկ մեքենա։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ զոհվել է երկու մարդ, ևս վեցը՝ վիրավորվել, որոնցից երեքը ծանր վիճակում են, գրում է Current time-ը։

Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքում ավերվել են բազմաբնակարան շենքի երկրորդից չորրորդ հարկերը: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են հետագա հարձակումների սպառնալիքի պատճառով: Առայժմ հայտնի է ութ մարդու վիրավորվելու մասին:

Օդեսայում վնասվել են բնակելի շենքեր, պահեստներ և կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ: Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ քաղաքի թաղամասերից մեկում ավերվել և հրդեհվել է մասնավոր տուն: Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է անավարտ 24 հարկանի բնակելի շենքի:

Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է Վոլնյանսկում մասնավոր տան վրա հարվածի մասին: Հարձակման հետևանքով տունն ամբողջությամբ ավերվել է, իսկ պայթյունի ալիքն ու բեկորները վնասել են մի մեքենա և հարևան տներ: Վիրավորվել է չորս մարդ՝ տղամարդ, կին և երկու երեխա՝ 2 տարեկան տղա և 12 տարեկան աղջիկ։

Խարկովի Նովոբավարսկի շրջանում ռուսական հարվածից վիրավորվել է 16-ամյա աղջիկ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի