Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ուիմբլդոնին։ Այդ մասին իսպանացի թենիսիստը հայտնել է սոցցանցերում։
«Իմ ապաքինումն ընթանում է ըստ ծրագրի, և ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, բայց, ցավոք, դեռ պատրաստ չեմ խաղալու, ուստի ստիպված կլինեմ բաց թողնել խոտածածկի մրցաշրջանը, այդ թվում՝ Ուիմբլդոնը։ Մենք անում ենք ամեն բան հնարավորինս շուտ վերադառնալու համար»,- գրել է Ալկարասը։
Վնասվածքի պատճառով 23-ամյա Ալկարասը չէր մասնակցել նաև Բարսելոնայի և Մադրիդի մրցաշարերին ու «Ռոլան Գարոսին»։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի կրկնակի չեմպիոն է (2023, 2024)։