ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ԱՄՆ Սենատը մայիսի 19-ին հանդես է եկել բանաձևի քննարկման օգտին, որը նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում է կա՛մ դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները, կա՛մ ստանալ Կոնգրեսի պաշտոնական թույլտվությունը՝ ուժ կիրառելու համար: Եթե այն ընդունվի, Թրամփը պարտավոր կլինի ստանալ Կոնգրեսի հաստատումը Իրանում ապագա ցանկացած ռազմական գործողության համար, հաղորդում է CNN-ը:

Ընթացակարգային քվեարկության ընթացքում 50 սենատոր կողմ է քվեարկել բանաձևի հետագա առաջխաղացմանը Կոնգրեսի վերին պալատում, 47-ը՝ դեմ: CNN-ի տվյալներով՝ երեք հանրապետական ​​սենատորներ բացակայել են քվեարկությունից  քարոզարշավի պատճառով, ինչը քիչ հավանական է դարձնում բանաձևի հաստատումը Սենատի լիագումար նիստում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տարեսկզբին հանրապետականներն արգելափակել էին այս բանաձևը Սենատում առաջ մղելու նախորդ յոթ փորձերը: Փաստաթուղթն առաջին անգամ քվեարկության է դրվել մարտին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Բանաձևը նաև երեք անգամ արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից:

Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը, որը նախաձեռնել էր ընթացակարգային քվեարկությունը, նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի սկզբից ուժի մեջ մտած հրադադարը Թրամփին հնարավորություն է տալիս իր դիրքորոշումը ներկայացնել Կոնգրեսին։

«Սա իդեալական ժամանակ է այս քննարկումն անցկացնելու համար, նախքան մենք կրկին պատերազմի մեջ կմտնենք։ Նախագահը ստանում է խաղաղության և դիվանագիտական ​​առաջարկներ, որոնք նա նետում է աղբարկղը՝ առանց մեզ հետ կիսվելու»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

1973 թվականի «Պատերազմական լիազորությունների մասին» (War Powers Act) օրենքի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի հաստատման ընդամենը 60 օրվա ընթացքում։ Այս ժամանակահատվածից հետո նախագահը պարտավոր է կա՛մ դադարեցնել պատերազմը, կա՛մ Կոնգրեսից պաշտոնական թույլտվություն խնդրել ռազմական ուժ կիրառելու համար։

2026 թվականի մայիսի 1-ին, 60-օրյա ժամկետը լրանալուց հետո, Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել էր, որ «ավարտել է պատերազմն» Իրանի հետ։ Սակայն ԱՄՆ-ը շարունակում է շրջափակել Իրանի նավահանգիստները և հարվածել իրանական նավերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի