Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 20-ի առավոտյան բանակցություններ են անցկացրել Պեկինում, գրում է Meduza-ն։

Բանակցությունների առաջին մասը, որը տեղի է ունեցել նեղ  ձևաչափով Տյանանմեն հրապարակի Ժողովրդական մեծ դահլիճում, տևել է շուրջ մեկուկես ժամ։ Այնուհետև պատվիրակությունները քննարկումները շարունակել են ընդլայնված ձևաչափով։

Սինհուայի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Սի Ցզինպինը հայտարարել է, որ միջազգային իրավիճակը մնում է անկայուն , «միակողմանիությունն ու գերիշխանությունն» ամրապնդվում են։ Նա կոչ է արել խթանել Չինաստանի և Ռուսաստանի զարգացումը՝ նրանց ավելի բարձր որակի համապարփակ ռազմավարական համակարգման միջոցով։

«Միակողմանիությունն ու գերիշխողությունը վերածնվում են, սակայն խաղաղությունը, զարգացումը և համագործակցությունը մնում են ժողովուրդների ձգտումը և մեր ժամանակների գերիշխող միտումը։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ և աշխարհի կարևոր  խոշոր երկրներ՝ Չինաստանը և Ռուսաստանը պետք է ռազմավարական և երկարաժամկետ հեռանկար ունենան, խթանեն իրենց երկրների զարգացումն ու վերակենդանացումը՝ ավելի բարձր որակի համապարփակ ռազմավարական համակարգման միջոցով, և աշխատեն համաշխարհային կառավարման համակարգն ավելի արդարացի և ողջամիտ դարձնելու ուղղությամբ»,- ասել է Սի Ցզինպինը։

Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև կարևորագույն փուլում: Չինաստանի նախագահի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ է, իսկ հակամարտության վերսկսումը՝ անընդունելի։

Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ «Մոսկվայի և Պեկինի միջև համապարփակ գործընկերությունը դարձել է միջպետական ​​հարաբերությունների մոդել նոր դարաշրջանում», և որ երկու երկրների միջև հարաբերությունները «մեկ անգամ չէ, որ փորձարկել են իրենց ամրությունը»։

«Միջազգային ասպարեզում ներկա լարված իրավիճակում մեր սերտ համագործակցությունը հատկապես անհրաժեշտ է»,- ասել է նա։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել երկարաձգել ռուս-չինական բարիդրացիական, բարեկամական և համագործակցության մասին պայմանագիրը։

«Վլադիմիր Պուտինի հետ միաձայն հաստատել ենք Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի երկարաձգումը»,- ասել է Սի Ցզինպինը  ռուս-չինական ընդլայնված գագաթնաժողովի բացման ժամանակ։

Ռուս-չինական բարիդրացիական հարաբերությունների, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2001 թվականի հուլիսին և ընդգրկում է հարաբերությունների տարբեր ոլորտներ։

Մայիսի 14-ին Սի Ցզինպինը Պեկինում բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման ընթացքում, ըստ Financial Times-ի, Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ Պուտինը կարող է «վերջիվերջո» զղջալ Ուկրաինայի վրա ռուսական ներխուժման համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Financial Times-ի  լուրը  անվանել է «մաքուր հորինվածք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի