Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Էդուարդ Գրիգորյանը և Դավիթ Մաթևոսյանն արծաթե մեդալակիր են դարձել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հեծանվասպորտի Silk Way Series միջազգային մրցաշարում։
Հայաստանը ներկայացնող զույգը երկրորդ տեղն է գրավել Madison (Men Junior) մրցաձևում։ Մարզիկները հանդես են եկել մարզիչ Դավիթ Մկրտչյանի ղեկավարությամբ։
«Սա կարևոր արդյունք է մեր պատանի և երիտասարդ մարզիկների միջազգային փորձի և առաջընթացի ճանապարհին։ Շնորհավորում ենք մարզիկներին և մարզչական շտաբին՝ այս գեղեցիկ արդյունքի համար և մաղթում նոր հաղթանակներ»,- նշված է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։