ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի վերջին բռնկման «մասշտաբների և արագության» վերաբերյալ, գրում է DW-ն:

ԱՀԿ-ն Ժնևում արտակարգ հանդիպում է անցկացնում՝ Իտուրի նահանգում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան այլ մասերում տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար։ Բռնկումը կապված է Էբոլայի հազվագյուտ՝ Բունդիբուգյո շտամի հետ, որի դեմ համընդհանուր ճանաչված պատվաստանյութ չկա։ Այն նաև տեղի է ունենում երկրի հեռավոր շրջաններում, ինչը կասկածելի դեպքերի լաբորատոր հետազոտությունները դարձնում է դանդաղ և դժվար։

«Մենք, ընդհանուր առմամբ, գրանցել ենք մոտավորապես 131 մահվան դեպք և ունենք մոտ 513 կասկածելի դեպք։ Մահվան դեպքերը, որոնց մասին մենք հայտնում ենք, համայնքում մեր կողմից հայտնաբերված բոլոր մահերն են, սակայն չենք կարող պնդել, որ շբոլորը կապված են Էբոլայի հետ»,- ասել է Կոնգոյի առողջապահության նախարար Սամուել Ռոջեր Կամբան։

Անցյալ շաբաթվա վերջին իշխանությունները նշել էին 350 կասկածելի դեպքերից 91 հավանական մահվան դեպք։

Երեքշաբթի Գերմանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է բուժել վիրուսով վարակված ամերիկացի բժշկին ԱՄՆ-ի խնդրանքով՝ հիմնվելով թռիչքի ավելի կարճ տևողության և վիրուսի բուժման գերմանական նախկին փորձի վրա: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններն արդեն հայտարարել են վարակի և հիվանդին Գերմանիա ուղարկելու ծրագրի մասին։

Մինչ այժմ դեպքերի մեծ մասը գրանցվել է հյուսիսարևելյան Իտուրի և Հյուսիսային Կիվու նահանգներում, Ուգանդայի սահմանի մոտ, որտեղ էլ գրանցվել է երկու դեպք Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից ժամանած մարդկանց շրջանում։

ԱՀԿ գլխավոր տնօրենը, որը շաբաթ օրը բռնկումը հայտարարել էր միջազգային մտահոգության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ, երեքշաբթի Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի առջև հայտարարել է, որ որոշումը «թեթև» չի կայացրել։

«Ես խորապես մտահոգված եմ համաճարակի մասշտաբներով և արագությամբ», – ասել է նա։

Գոյություն ունեն Էբոլայի դեմ մի քանի համեմատաբար նոր պատվաստանյութեր, մասնավորապես, ավելի տարածված և ավելի մահացու Զաիրյան շտամի դեմ: Սակայն դրանցից ոչ մեկը պաշտոնապես չի ճանաչվել արդյունավետ, գոնե առայժմ, շատ ավելի հազվադեպ Բունդիբուգյո շտամի դեմ։ Այս բռնկումից առաջ գրանցվել է Բունդիբուգյոյի ընդամենը երկու բռնկում՝ 2007-2008 և 2012 թվականներին:

Առաջին անգամ 1976 թվականին հայտնաբերված Էբոլան մահացու վիրուսային հիվանդություն է, որը տարածվում է հիմնականում հիվանդ կամ մահացած անհատների մարմնի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով: Այն կարող է առաջացնել ծանր արյունահոսություն և օրգանների անբավարարություն, ենթադրվում է, որ այն առաջացել է չղջիկներից: Անցյալում բռնկումներից մահացության մակարդակը տատանվել է մոտավորապես 25%-ից մինչև 90%-ի սահմաններում՝ կախված շտամից, տեղանքից և այլ գործոններից։

Սա Էբոլայի 17-րդ բռնկումն է Կենտրոնական Աֆրիկայի երկրում: Ամենամահացու բռնկումը 2018-2020 թվականների միջև խլել է գրեթե 2300 մարդու կյանք:

ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին բռնկումը, որը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հանգեցրել է 45 մահվան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի