Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Հարցը շատ բարդ է։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել։ Բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, այդ խնդիրներն արդեն իսկ ի հայտ են գալիս»,- հայտարարել է նա։

Օվերչուկը նաև նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության 11 տարիների ընթացքում երկիրը «բառացիորեն ծաղկել է, աճել են նրա կենսամակարդակը և ՀՆԱ-ն»։

«Այս ամենը տեղի է ունենում հիմնականում ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական օգուտների շնորհիվ։ Ոչ ոք չի կարող դա փոխարինել Հայաստանի համար»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա նշել է, որ Հայաստանի ընտրությունը ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև «հեշտ չէ»․ «Տնտեսական և քաղաքական հարցերն այստեղ սերտորեն փոխկապակցված են։ Այս ամենը փոխկապակցված է Հայաստանում ներկայում ընթացող ընտրարշավի հետ։ Այնտեղ կան ուժեր, որոնք պաշտպանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանումը։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել Եվրամիություն։ Իր հերթին, իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանը ԵՏՄ-ում»։

Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին։

«Իրականում, Ռուսաստանի ջանքերը հանգեցրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների զարգացմանը։ Մենք գիտենք, որ արդեն պատվիրակություններ փոխանակվում, երկու երկրների միջև առևտուրը սկսվել է։ Սա լիովին նորմալ գործընթաց է, և մենք շատ գոհ ենք։ Հայաստանի տրանսպորտային համակարգը մասամբ ապաշրջափակվել է: Այսօր ռուսական հացահատիկն ու պարարտանյութը երկաթուղով Հայաստան է հասնում Ադրբեջանի և Վրաստանի միջոցով: Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին: Այս ամենն ամրապնդում է Հայաստանը: Բայց միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պաշտպանում են Եվրամիության հետ մերձեցումը: Նրանք օրենք են ընդունել անցյալ տարվա ապրիլին: Այս օրենքը հստակ ցույց է տալիս Եվրամիությանը միանալու ձգտումը»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ըստ նրա՝ «ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման միավորումից վերածվում է ռազմաքաղաքական միության, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, և ռազմականացվում է Ռուսաստանի դեմ՝ չթաքցնելով դա, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի իր ներկայիս տնտեսական առավելությունները։

«Ընդհակառակը, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք նրանց տնտեսության ծաղկումը։ Բայց եթե ընտրությունը ԵՄ-ի օգտին է, ապա, իհարկե, մենք հարց ունենք. ինչո՞ւ պետք է աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկրներին, ինչո՞ւ պետք է աջակցենք նրան։ Մի բան է, որ Հայաստանը լինի մեր միության անդամ, և բոլորովին այլ բան, որ Հայաստանը մոտենա մեր նկատմամբ անբարյացակամ երկրների միությանը։ Մենք հայկական կողմից լսում ենք, որ նրանք ձգտում են միանալ ԵՄ-ին և ընդունել դրա չափանիշները, բայց միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵՏՄ-ում և վայելել ԵՏՄ-ին անդամակցության բոլոր տնտեսական առավելությունները։ Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանն արագ որոշում կայացներ. դա ավելի արդարացի կլիներ թե՛ ԵՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի համար»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի