Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Սպիտակ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հերթական միջադեպը տեղի ունեցավ. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը փորձում էր բարձրաձայնել Ազատի կացարանի ողբերգական դեպքի քննության մասին, քաղաքացիական հագուստով ոստիկանները նրա բերանը փակելով և թևերն ընկնելով հեռացրին հրապարակից։ Ավելի ուշ տարեց տղամարդն ասաց, որ ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապիկն է՝ Արտյոմ Գրիգորյանը։

«Երկու տարի ծառայեց, ընդամենը 25 օր էր մնացել, որ տուն գար: Ու այդ չարաբաստիկ գիշերը հրդեհից… Բայց ի՞նչ հրդեհ, արդեն ապացուցել ենք, ախպեր, ձայնագրություններով, սաղ բանով, 12-ից հետո երեխեքը չեն եղել: Բայց ի՞նչ եղան այդ երեխեքը: Ու մինչև հիմա էլ դատը չի թողնում, որ ախպեր գնամ ասեմ, որ ինքը իմանա: Ո՛չ ընդունում է, ո՛չ լսում է: Այս 3 տարի դատավարությունը գնում է, հլա ոչ մի բռնված չկա: Մի հատ զինվորի բռնեցին, որպես հերթապահ է եղել: Ախպեր, բա այն մյուս բարձրաստիճան… հիմա չեմ ուզում կոպիտ բան ասել, բա դրանց ինչի՞ չի բռնել: Ինչի՞ չի բռնում դրանց: Ինչի՞ չի խրախուսում, որ բացահայտեն այդ դեպքը: Մի անգամ չի օժանդակում, որ այս Ազատ գյուղի հարցը բացահայտվի»,- վրդովված ասում էր տարեց տղամարդը։

Այս միջադեպից մի քանի մետր այն կողմ՝ զուգահեռ ելույթ էր ունենում Փաշինյանը և լսելով տղամարդու հատուկենտ խոսքերը, ասաց. «Թրենդ ա դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք։ Կալուգայի օլիգարխը 200 հազար դրամ փող ա տալիս, ղրգում ա, եկեք ուշադրություն չդարձնենք»։

Տարեց տղամարդը որին հեռացնում էին տարածքից, բղավում էր․ «Բերանս մի՛ փակի, ո՞ւր եք ինձ տանում, ես հո տեռորիստ չեմ, ես իմ պահանջն եմ դնում, իմ երեխուն տարավ, վառեց Ազատ գյուղում։ Հլա մի հատ պատասխան թող տա: Ինչի՞ ինքը ելավ առավոտ գիշեր հանա ասեց, որ մի բաժակ սուրճի բանով բենզին լցրին վառեցին: Ինքը սուտ է ասում: Դատարանում քանի անգամ պահանջել ենք, որ գա ցուցմունք տա, չի գալիս: Ինքը մեզ էլ ստորացնում է…»։

Միջադեպին որևէ ձևով չարձագանքեց քիչ հեռու կանգնած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ News.am-ի լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ Նիկոլ Փաշինյանը զոհված զինծառայողի պապիկին հասցեին ասում է՝ 200 հազարով ուղարկված, ընդունելի՞ է սա իր համար, նախարարը չպատասխանեց։

 

Ռոզա Վարդանյան