Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.05.2026 | 13:43Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրոպական Միություն գագաթնաժողովը եղել է բավականին արդյունավետ և կողմերի միջև հաստատվել է համագործակցության ընդլայնման մտադրություն։ Այս մասին նաև հայտարարել է Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ Միրզոյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանը և Եվրոպական Միությունը օր-օրի ավելի և ավելի են մոտենում միմյանց։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները»։
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ հասկանում է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիությունը, սակայն Հայաստանը շարունակելու է մոտարկման գործընթացը Եվրոպական Միության հետ և երբ հասունանա պահը, երկիրը կկայացնի իր որոշումը։
Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը որևէ գործընկերոջ հետ չի պատրաստվում «քաղաքական ապահարզան» տալ և հակված է զարգացնելու դրական ու փոխշահավետ հարաբերությունները բոլոր ուղղություններով։