Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում հակաօդային պաշտպանության խոշոր գործարքի շուրջ, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար՝ գնելու և համատեղ արտադրելու ֆրանս-իտալական SAMP/T Mamba հակահրթիռային պաշտպանության համակարգը, հաղորդում է Intelligence Online-ը։ Նշվում է, որ հնարավոր համաձայնագիրը, ենթադրաբար, կլինի օրակարգում՝ հուլիսին Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, գրում է Turkish Minute-ը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիայում SAMP/T երկիր-օդ համակարգի համատեղ արտադրության ծրագրերն «իրականություն են դառնում» եվրոպական օդային և հրթիռային պաշտպանության համակարգ ապահովելու՝ տարիներ շարունակ Թուրքիայի ջանքերի ձգձգումից հետո։

SAMP/T-ն, որն արտադրվում է Eurosam ֆրանս-իտալական համատեղ ձեռնարկության կողմից, որի բաժնետերերն են MBDA France-ը, MBDA Italy-ն և Thales-ը, նախատեսված է ռազմական ուժերը և ռազմավարական օբյեկտները ինքնաթիռներից, թևավոր և բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար։

Համակարգը վաղուց քննարկվում է որպես Թուրքիայի համար հնարավոր եվրոպական այլընտրանք, այն բանից հետո, երբ Անկարայի կողմից 2017 թվականին ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումը ճգնաժամ առաջացրեց Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ։ Վաշինգտոնը հեռացրեց Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից C-400-ի գնման պատճառով՝ ասելով, որ ռուսական համակարգը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի պաշտպանական տեխնոլոգիաները։ Թուրքիան պնդում է, որ դիմել է Ռուսաստանին՝ իր դաշնակիցներից ընդունելի պայմաններով համեմատելի համակարգեր չապահովելու պատճառով։

Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան 2017 թվականին ստորագրել են մտադրության մասին նամակ՝ ամրապնդելու օդային և հրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներառյալ՝ SAMP/T համակարգի հետ կապված աշխատանքները: Ավելի ուշ նախագիծը կանգ առավ Անկարայի և Փարիզի միջև Սիրիայի, Լիբիայի, արևելյան Միջերկրական ծովի և Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ կապերի շուրջ քաղաքական լարվածության պատճառով։

Bloomberg-ն ապրիլին հայտնել էր, որ Թուրքիան բանակցություններ է վարում Իտալիայի հետ SAMP/T համակարգ գնելու և համատեղ արտադրելու համար՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին: Intelligence Online-ի վերջին հաղորդագրությունը ենթադրում է, որ Ֆրանսիայի դերը նախագծում վերադարձել է բանակցությունների կենտրոն:

Բանակցությունները տեղի են ունենում Ֆրանսիայի վերջին քայլերի ֆոնին, որոնք ազդարարում էին Թուրքիայի տարածաշրջանային մրցակիցներին շարունակական աջակցության մասին, այդ թվում՝ ապրիլին Հունաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական պայմանագրի երկարաձգումը և մայիսին Մակրոնի կողմից Հայաստանի եվրոպամետ կառավարությանը հրապարակային աջակցությունը։

Սակայն SAMP/T-ի հնարավոր բանակցությունները, ինչպես նաև թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրող Baykar-ի և ֆրանսիական Safran-ի միջև նոր գործընկերությունը, մատնանշում են զուգահեռ ուղի, որում Փարիզը կշռադատում է Թուրքիայի դերը եվրոպական անվտանգության, անօդաչու թռչող սարքերի պատերազմի, օդային պաշտպանության արտադրության, էներգետիկ ուղիների և ՆԱՏՕ-ի պլանավորման մեջ՝ զենքի պակասի, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի, Մերձավոր Արևելքում անկայունության և Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ անվտանգության պարտավորությունների ապագայի վերաբերյալ անորոշության ժամանակաշրջանում, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի