Նախագահը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման գործում նշանակալի ներդում ունեցած դիվանագետներին և Ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին

Լուրեր

11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատաս­խա­նատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայու­թյունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել է՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է. «Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել: Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»: