Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մայիսի լույս 19-ի գիշերը հարվածել են Յարոսլավլին։ Շրջանի ղեկավար Միխայիլ Եվրաևի խոսքով՝ դրանց մեծ մասը խոցվել է, սակայն մեկը հարվածել է արդյունաբերական օբյեկտի։ Ըստ նահանգապետի՝ հրդեհը մարվում է, տուժածներ չկան, նշում է Meduza-ն։

ԱԹՍ-ների հարձակման պատճառով Յարոսլավլից դեպի Մոսկվա տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է։ Եվրաևը չի մանրամասնել պատճառները։ Քաղաքից ելքը դեպի Մոսկվա գտնվում է արդյունաբերական գոտու մոտ, որտեղ, ի թիվս այլ բաների, տեղակայված է նավթավերամշակման գործարան։

Ուկրաինական Supernova+ ալիքը պնդում է, որ հարված է հասցվել Յարոսլավլ-3 նավթի պոմպակայանին։ Հրապարակման պահին այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը բազմիցս հարձակվել են Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտների վրա: Օրինակ՝ ապրիլի վերջին ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանին, որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է: Նույն գործարանը հարձակման է ենթարկվել նաև մայիսի սկզբին: Աղբյուրները հայտնել են, որ հարվածները ստիպել են նավթավերամշակման գործարանին կտրուկ կրճատել կամ ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է 315 ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցման մասին, այդ թվում՝ Յարոսլավլի, Նովգորոդի, Ռյազանի, Պսկովի, Տամբովի, Տվերի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի մարզի վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ մայիսի 19-ի առավոտյան ՀՕՊ ուժերի կողմից քաղաքի վրա խոցվել է չորս անօդաչու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի