«Չափն անցել է». Չավուշօղլուն՝ Մոգերինիի մասին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ քուրդ գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինս չափն անցել է. փոխանցում է ermenihaber-ը:

Մոգերինին, անդրադառնալով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը, ասել էր, որ իրենք սպասում են, որ Թուրքիան կվերացնի Դեմիրթաշի կալանքը: Մոգերինին ավելացրել էր նաև, որ իրենք հույս ունեն՝ Թուրքիան նույն կերպ կվարվի նաև կալանավորված մյուս քաղաքական գործիչների գործով:

Չավուշօղլուն, պատասխանելով վերոնշյալ հայտարարության մասին հարցին, ասել է. «ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չափն անցել է: Հանդիպման ժամանակ էլ եմ ասել դա: Կուզեի, որ տեսնեիք նրա դեմքի արտահայտությունը, երբ ես նրան հարցրեցի, թե ինչու են լուռ մնում Հունաստանի (ՄԻԵԴ-ի որոշումներին չենթարկվելու-խմբ.) պարագայում: ԵՄ անդամ երկրներն ինչ էլ անեն՝ խնդիր չէ նրանց համար: Գեզի այգու դեպքերի ժամանակ մեզ փորձում էին դաս տալ, իսկ Ֆրանսիայում այդքան բան եղավ, բայց ոչինչ չասացին»:

Ըստ Թուրքիայի ԱԳ ղեկավարի՝ ՄԻԵԴ-ը քաղաքականացվել է և Դեմիրթաշի վերաբերյալ որոշումը հենց քաղաքական, այլ ոչ թե իրավական որոշում է:

«Ասում են, որ այդ որոշմանը չենթարկվենք, մեր անդամակցության հնարավորությունը կվտանգվի: Այդ թեմայով համապատասխան մեկնաբանությունը կանեն մեր դատական մարմինները, սակայն այդ որոշումները չիրականացրած այլ երկրներ կան, որոնց անդամակցությունը չի վտանգվել»,- ասել է Չավուշօղլուն: