Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Երեք բեռնատար նավեր Օդեսայի մոտակայքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, հայտնել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը։ Դրանց թվում է KSL Deyang-ը՝ չինական սեփականության և շահագործման նավ, որը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը կրկին ցույց է տալիս, որ իր հարձակումները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի համար. այժմ նույնիսկ նրա ամենամոտ գործընկերները, որոնց նավերը Սև ծովում են, վտանգի տակ են»,- ասվում է ուկրաինական կողմի հայտարարության մեջ։

Ըստ տեղեկացված աղբյուրի՝ չինական բեռնատար նավի վրա զոհեր չկան, իսկ վնասն աննշան է. անձնակազմը մարել է անօդաչու սարքի հարվածից հետո բռնկված հրդեհը։ Հարվածի պահին նավն ուղևորվում էր դեպի ուկրաինական նավահանգիստ՝ երկաթի հանքաքարի խտանյութ բեռնելու համար։

Հարձակման ենթարկված մյուս երկու նավերը նույնպես ուղևորվում էին դեպի Օդեսայի մոտ գտնվող Սև ծովի նավահանգիստներ։ Մեկը նավարկում էր Գվինեա-Բիսաուի, մյուսը՝ Պանամայի դրոշի ներքո։

Օդեսա նահանգի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ պանամական բեռնատարն ուղևորվում էր դեպի Չեռնոմորսկի նավահանգիստ։ Նավը վնասվել և հրդեհվել է, սակայն անձնակազմը մարել է հրդեհը։ Տուժածներ չկան, նավը շարունակել է իր ճանապարհը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի