Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին

Լուրեր

18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
Բոլորը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի թաթարների և չերքեզների տեղահանության տարելիցի կապակցությամբ։

«Ղրիմի թաթար թուրքերը բռնի կերպով արմատախիլ արվեցին իրենց հայրենիքից 82 տարի առաջ այսօր (մայիսի 18-ին): 1944 թվականի աքսորի ժամանակ հարյուր հազարավոր ղրիմցի թաթարներ աքսորվեցին տարբեր երկրների աշխատանքային ճամբարներ, շատերը կորցրեցին իրենց կյանքը պայմանների պատճառով: Երկար տարիներ մեր ցեղակիցները չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք՝ Ղրիմի թերակղզի»,- ասվում է հայտարարությունում։

Թուրքիան նաև Ռուսաստանին մեղադրել է Ղրիմի անօրինական բռնակցման մեջ, սակայն երկրի անունն ուղղակիորեն չի նշվում։

«Ղրիմի թաթարների՝ Ղրիմի բնիկ ժողովրդի տառապանքները սրվել են թերակղզու անօրինական բռնակցման պատճառով։ Թուրքիան շարունակելու է աջակցել Ղրիմի թաթարների ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանմանը, ինչպես նաև նրանց անվտանգության և բարեկեցության ապահովմանը»,- նշում է Անկարան:

Հայտարարության մեջ ասվում է, որ չերքեզների աքսորը, որը տեղի է ունեցել 162 տարի առաջ՝ մայիսի 21-ին, հիշողության մեջ մնում է որպես մեծ մարդասիրական ողբերգություն, որը ստիպել է Կովկասի ժողովուրդներին լքել իրենց հայրենիքը չափազանց դաժան պայմաններում՝ Կովկասին պատճառելով հսկայական կորուստներ և խորը տառապանքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի