Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսական «Panormitis» բեռնատար նավը, որը տեղափոխում էր գարի և ցորեն, ըստ լուրերի՝ մատակարարված ուկրաինական բռնակցված տարածքներից, մեկ շաբաթվա ընթացքում չի կարողացել մտնել ո՛չ Իսրայելի, ո՛չ Թուրքիայի  նավահանգիստներ, գրում է Türkiye Today-ը։

Նավը սպասում էր թուրքական Իսկենդերուն նավահանգստային քաղաքի մոտակայքում, այն բանից հետո, երբ իսրայելցի ներմուծողը հրաժարվել է անցյալ շաբաթ Հայֆայում հացահատիկի բեռը բեռնաթափել։

Մինչ մերժումից հետո թուրքական ջրեր ռուսական նավի դուրս գալը՝ Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկը հույս էր հայտնել, որ Անկարան կհետևի Իսրայելի օրինակին։ Նրա  խոսքով՝ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը և Գլխավոր դատախազությունն ակտիվորեն աշխատել են՝ Անկարային համոզելու համար մերժել բեռը և արգելել նավի մուտքը։

«Panormitis»-ը մայիսի 13-ին ժամանել էր թուրքական Իսկենդերուն նավահանգստի ափեր։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Իսրայելին մեղադրել էին գողացված հացահատիկի տարանցումը թույլատրելու համար։ Սակայն Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հերքել էր մեղադրանքները՝ նշելով, որ Կիևը բավարար ապացույցներ չի ներկայացրել այդ պնդումները հիմնավորելու համար։

Նշվում է, որ որպես Կիևի և Մոսկվայի հետ կապեր պահպանող միջնորդ՝ Թուրքիան հետևողականորեն հավասարակշռում է իր աշխարհաքաղաքական պարտավորությունները։

Türkiye Today-ն ավելի վաղ բացահայտել էր, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է ապավինում խիստ համակարգված, գաղտնի նավագնացության ցանցին՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար։ Ըստ պարբերականի՝ Ռուսաստանի ստվերային նավատորմը շարունակում է հաճախակի այցելել Սիրիայի նավահանգիստներ՝ ուկրաինական հացահատիկով։ Այս նավերը հաճախ անջատում են իրենց ավտոմատ նույնականացման համակարգի (AIS) տրանսպոնդերները, կեղծում փաստաթղթերը և զբաղվում նավից նավ բեռների փոխանցումով՝ դրանց իրական ծագումը թաքցնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի