ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտնել են ԱԹՍ-ների հարվածների մասին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները կիրակի հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել ատոմակայանում։ France 24-ի հաղորդմամբ՝ ԱՄԷ պաշտոնյաները հայտարարել են, որ հետաքննում են հարվածի աղբյուրը, և որ Աբու Դաբին իրավունք ունի արձագանքելու նման «ահաբեկչական հարձակումներին»։ ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդականը նշել է, որ դա վտանգավոր սրացում է։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ևս երկու անօդաչու թռչող սարք «հաջողությամբ» վնասազերծվել է, և որ դրանք արձակվել են «արևմտյան սահմանից»։

Անօդաչու թռչող սարքը հարվածել է Բարաքահի ատոմակայանի ներքին պարագծից դուրս գտնվող էլեկտրագեներատորին։ ԱՄԷ-ի միջուկային կարգավորման դաշնային մարմինն ավելի ուշ հաստատել է, որ ատոմակայանը շարունակում է անվտանգ մնալ, հարվածից ռադիոակտիվ նյութ չի արտանետվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ արտակարգ դիզելային գեներատորներն էլեկտրաէներգիա են մատակարարում ատոմակայանի «3-րդ բլոկին» և կոչ արել «առավելագույն ռազմական զսպվածություն» ցուցաբերել ցանկացած ատոմակայանի մոտ՝ հավելելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին։

Սաուդյան Արաբիան, իր հերթին, կիրակի հայտնել է անօդաչու թռչող սարքերի նոր հարձակումների մասին։ Նշվում է, որ Իրաքից երկրի օդային տարածք մուտք գործելուց հետո երեք անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան իրեն իրավունք է վերապահում արձագանքել իր ընտրած ժամանակին և վայրում։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինյալներն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումներ են իրականացնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի