«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրը ներկայացնող «Սարդարապատը» դարձել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։
Առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատը» 2:1 հաշվով հաղթել է «Սյունիքին» և գրավել առաջին տեղը։
29 խաղում Արմավիրի թիմը տարել է 23 հաղթանակ, կրել 2 պարտություն, գրանցել 4 ոչ-ոքի ու հավաքել 73 միավոր։
Երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-2-ը 28 խաղից հետո ունի 67 միավոր, իսկ «Սյունիքը» 64 միավորով երրորդն է։