Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած Ալգիրդոս Շոչիկոյի անվան միջազգային մրցաշարում։

13 երկրի բռնցքամարտիկների պայքարում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55 կգ Ռուսլան Ասլիկյանը, 65 կգ Արթուր Մկրտչյանը, և 90 կգ Դավիթ Սիմոնյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

2023 թվականի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը ճանաչվել է նաև առաջնության լավագույն բռնցքամարտիկ: Եզրափակիչում Սիմոնյանը առավելության է հասել շոտլանդացի Ռոբերտ Մքնուլտիի նկատմամբ:

Ռուսլան Ասլիկյանը նույնպես եզրափակիչում հաղթել է շոտլանդացի մրցակցի: Հայ բռնցքամարտիկն ունեցել է մեծ առավելություն և նույնիսկ 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Արթուր Մկրտչյանն էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Շվեցարիան ներկայացնող Մագդի Աբու Աբդոյին: