Հանրապետության նախագահի մրցանակներ հանձնվեցին «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի երեք թիմերի

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ  մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի:

Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ:

Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին:

Առաջին մրցանակին և 5 մլն դրամ պարգևին արժանացել է «Սուպեր Էնոթեյթ Էյ Այ» (SuperAnnotate AI) նախագիծը:

Երկրորդ և երրորդ տեղերին համապատասխանաբար արժանացած «ՅՈԼՈ» (YOLO) և Սենս թու բիթ (Sense2beat) նախագծերին խրախուսական մրցանակներ են շնորհվել:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպիչներին և մրցանակակիրներին՝ հույս հայտնելով, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը և կներկայանան նաև միջազգային ասպարեզում: «Ժամանակն է, որ ստարտափն անեք նաև Սիլիկոնյան հովիտում: Իհարկե, 120 թիմի մասնակցությունը մեծ թիվ է, բայց ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի տարիներին 1200 թիմ կմասնակցի: Իսկապես, հոյակապ գաղափար և ծրագիր է: Շատ երիտասարդներ իրենց կյանքի առաջին քայլերն են կատարում, և ձեր օգնությամբ ու Աստծո կամքով մեծ հաջողության կհասնեն»,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ոգևորիչ է համարել Հանրապետության նախագահի աջակցությունը: «Հենց միայն փաստը, որ Դուք եղաք մեզ մոտ և դասախոսություն ունեցաք , ինքնին շատ մեծ թռիչք էր մեզ համար: Իսկ այսօրվա մրցանակներն ու դրանցում ամփոփված գաղափարն իսկապես պարտավորեցնող են: Պատրաստ ենք անել ավելին, որպեսզի Հայաստանը կարևոր տեղ գրավի նորարարության քարտեզի վրա», -նշել է նա: