«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

Շատ կարևոր է արձանագրել, որ էսօրվա ընտրություններում քրեական օլիգարխիան էլի հասկանալով, որ իր շունչը փչելու ժամանակն է, դուրս է եկել պայքարի և ուզում է վերադառնալ իշխանության։ Այս մասին Դավիթաշենում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ էն ընդդիմադիր երեք հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, էդ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ա ռեբրենդինգ արած, որովհետև առաջինը՝ կալուգացի օլիգարխի ընտանիքի անդամները, եղբայրը, երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, եղել է Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհրդարանում և եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։

Եվ ինչպես նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը հանրապետականով չէր մասնակցում, այլ «Պատիվ ունեմ» անունն էին դրել դաշինքին, էսօր էլ անունը դրել են «Ուժեղ Հայաստան»։ Սա նույն Հանրապետական կուսակցությունն է։ Նայեք նրանց ցուցակին, և դուք կտեսնեք բազմաթիվ կարկառուն հանրապետականներ։ Եվ ի միջի այլոց, Հանրապետականը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բացահայտ հայտարարել է, որ աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ ասելով, որ իրենց ընտրողները ընտրելու են նրանց»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսնայութում։