Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Սուրեն Իշխանյանը (55 կգ) դարձել է Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եզրափակիչում մեր ըմբիշը 8:2 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Օսման Թեմիրսուլատնովին։