Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Նիդերլանդների հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտը ենթարկվել է մեջքի վիրահատության։ 26-ամյա ֆուտբոլիստի վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Դե Լիգտը մեջքի վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայում է 2025թ․ նոյեմբերից։ Նա բաց կթողնի նաև առմանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությունը։
Նիդերլանդների հավաքականի կազմում պաշտպանը մասնակցել է Եվրո-2020-ին, ԱԱ-2022-ին ու Եվրո-2024-ին։