2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ

Լուրեր

05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
Բոլորը
2026 թվականի հունվար–մայիս ամիսներին ոստիկանության իրականացրած լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է 825 միավոր զենք և մեծ քանակությամբ զինամթերք՝ հայտնում է ՆԳՆ-ն՝ ընդգծելով, որ աշխատանքները շարունակվում են հանրային անվտանգության ապահովման նպատակով։
«Այդ ուղղությամբ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների հետևողական աշխատանքը միտված է ոչ միայն հանցավոր դրսևորումների կանխարգելմանը, այլև քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությանը։
2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների՝ բնակիչների շրջանում բացատրական աշխատանքի և հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ  խուզարկությունների արդյունքում, հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է 825 միավոր զենք և մեծ քանակությամբ զինամթերք։
Հանրային անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է բնակչության շրջանում բացատրական աշխատանքը՝ հետևողականորեն իրականացնելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ու շրջանառությունից դուրսբերմանն ուղղված միջոցառումներ։
ՆԳՆ Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։