Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել

Լուրեր

25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 220 շիա հավատացյալ։ Այս մասին իրավապաշտպան Արիֆ Յունուսը գրել է սոցցանցերում՝ մեկնաբանելով Ադրբեջանի Քաղբանտարկյալների ազատության միության կողմից կազմված քաղբանտարկյալների նոր ցուցակը։

«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում սկսվել է հավատացյալների դեմ նոր ձերբակալությունների արշավ։ Ընդհանուր առմամբ, փետրվարի 28-ից մայիսի 15-ը ձերբակալվել է ավելի քան 220 շիա հավատացյալ։ Ձերբակալության գործընթացները դեռևս շարունակվում են»,- նշել է իրավապաշտպանը։

Ադրբեջանի Քաղբանտարկյալների ազատության միությունը մայիսի 13-ին հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը։ Դրանում, ընդհանուր առմամբ, ներառված է 328 անուն։

Ցուցակում ընդգրկված անձանցից 15-ը կանայք են։ Բանտարկյալները բաժանված են 12 խմբի՝ ըստ իրենց գործունեության ոլորտների։ Հաշվետվության մեջ կրոնական հավատացյալները նշված են որպես ամենամեծ խումբ՝ 182 մարդ։

Արիֆ Յունուսը նշել է, որ մինչդեռ քաղբանտարկյալների նախկին ցուցակում կար 340 անուն, ներկայիս ցուցակում կա 328, ինչը որոշակի հարցեր է առաջացրել: Իրավապաշտպանի խոսքով՝ ցուցակի կրճատումը չի նշանակում քաղբանտարկյալների թվի նվազում.

«Որոշ մարդիկ նկատել են, որ նախորդ ցուցակում կար քաղբանտարկյալների 340 անուն: Ներկայիս ցուցակում կա 328 անուն, ինչը նշանակում է, որ ցուցակը նվազել է 12-ով: Սակայն, ըստ էության, ցուցակում առկա անճշտությունները Ադրբեջանի իշխանությունների մեղքն են»,- գրել է նա։

Յունուսը նշել է, որ դեկտեմբերի 22-ից ապրիլի 1-ը կիրառված «Համաներման մասին» օրենքի շրջանակում ազատ են արձակվել քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկված 122 անձինք, որոնցից 118-ը կրոնական անձինք էին։ Միաժամանակ, ցուցակում նվազել է ընդամենը 12 մարդ, քանի որ վերջին ամիսներին ձերբակալությունները շարունակվել են։

Ըստ իրավապաշտպանի՝ դժվար է տեղեկություններ հավաքել ձերբակալվա  հավատացյալների մասին, հատկապես՝ շրջաններում. «Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մինչ այժմ մենք կարողացել ենք պարզել միայն 30 կրոնական անձանց անունները, որոնցից մի քանիսի մասին տեղեկատվությունը թերի է»։

Նրա խոսքով՝ այդ պատճառով ցուցակում ընդգրկվել են միայն այն անձինք, որոնց մասին ստացվել է ամբողջական և հավաստի տեղեկատվություն։

«Նոր ցուցակում կա 328 անձի անուն, բայց սրանք միայն նրանց անուններն են, որոնց մենք կարողացանք իմանալ վստահությամբ: Իրականում ձերբակալվածների թիվը շատ ավելի մեծ է՝ մոտավորապես 400-450 մարդ»,- նշել է Արիֆ Յունուսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի