Ռոբերտ Արզումանյան․ «Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար»

Լուրեր

25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆեյբուքյան գրառումով ամփոփել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կրած պարտությունը։

«Այո՛, արդյունքը ցավոտ էր, որովհետև բոլորս ուզում էինք ավարտել երեկոն գավաթով։ Բայց ֆուտբոլը հենց դրա համար է առանձնահատուկ․ այն ոչ միայն հաղթանակներ է տալիս, այլ նաև փորձություն։

Մեծ հպարտություն եմ զգում իմ թիմի նկատմամբ։ Մարզչական շտաբը և խաղացողները մեծ աշխատանք կատարեցին նախապատրաստական շաբաթվա ընթացքում և խաղադաշտում թիմը ցուցադրեց կազմակերպվածություն, կարգապահություն և սեփական գաղափարների նկատմամբ հավատ և վստահություն։

Ամենակարևորը՝ մինչև վերջ մնացինք մեկ միասնական թիմ և չկորցրեցինք մեր դեմքը նույնիսկ ամենաբարդ պահերին։

4-1 հաշվի պայմաններում շատ թիմեր կարող էին կոտրվել հոգեբանորեն, բայց մեր տղաները շարունակեցին պայքարել, շարունակեցին խաղալ համարձակ և նախաձեռնող։ Այդ պահերին հատկապես երևաց թիմի բնավորությունը։

Այս հանդիպումն ուներ նաև մեկ շատ կարևոր խորհուրդ մեր ակումբի համար․ մեկնարկային կազմում էին մեր ակադեմիայի 8 սաներ։

Սա մեծ աշխատանքի, համբերության և զարգացման ճիշտ ճանապարհի արդյունք է։ Երբ սեփական ակադեմիայի խաղացողները նման մակարդակի խաղերում պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, դա խոսում է ինքնության և ապագայի մասին։

Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին՝ անկախ խաղաժամանակից։ Նրանց վերաբերմունքը, թիմային ոգին և մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը արժանի են միայն հարգանքի»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ուրարտուն» 2։4 հաշվով պարտվել էր «Նոային», որը երկրորդ տարին անընդմեջ դարձել էր Հայաստանի գավաթակիր։