Նեյմարը Իտալիայի քաղաքացիություն է ստացել
«Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ստացել է Իտալիայի քաղաքացիություն։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Այսօրվանից Նեյմարը պաշտոնապես Իտալիայի քաղաքացի է։ Նա ստացել է իտալական քաղաքացիություն նաև Էմիլիանո Նիտտիի իրավաբանական ընկերության աջակցության շնորհիվ»,- գրել է Սկիրան։
Ավելի վաղ 34-ամյա Նեյմարը ընդգրկվել էր Բրազիլիայի հավաքականի ընդլայնված կազմում՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։