Պուտինը մայիսի 20-ին Չինաստան կայցելի․ ԶԼՄ-ներ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի ամսաթվերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի շատ շուտով, բոլոր պարամետրերն արդեն համաձայնեցված են։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք հաստատում է չինական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանի առաջնորդը մայիսի 20-ին կայցելի Չինաստան, Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Մենք շատ շուտով պաշտոնական հայտարարություն կանենք, քանի որ դա անում ենք մեր չինացի ընկերների հետ համակարգված։ Պարզապես չենք ուզում շտապել։ Դա իսկապես շատ շուտով կլինի։ Այցի նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ավարտվել են, բոլոր շփումները կայացել են, և այցի բոլոր հիմնական պարամետրերը համաձայնեցված են»։

Ինչ վերաբերում է օրակարգին, Պեսկովն ասել է՝ առաջին հերթին երկկողմ հարաբերություններն են, հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը և առևտրատնտեսական համագործակցության զգալի ծավալը, որը կայուն  գերազանցում է 200 միլիարդ դոլարը։

«Եվ, իհարկե, միջազգային հարցերը նույնպես կլինեն օրակարգի ակտիվ թեմաներից մեկը»,- հավելել է Պեսկովը։

South China Morning Post-ը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել Չինաստան մայիսի 20-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին ժամանելուց մեկ շաբաթ անց։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի առաջնորդը Չինաստանում կմնա մեկ օր։ Այցը, հավանաբար, չի ներառի պաշտոնական դիմավորում կամ շքերթ, քանի որ առաջնորդների բանակցությունները «Ռուսաստանի և Չինաստանի առօրյա գործերի մաս են կազմում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի