Լավրովը հայտարարել է, թե Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները բարդ են Արևմուտքի պատճառով

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ու Հայաստանը ներկայում ունեն սերտ, բայց բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Երևանին «ենթարկեցնելու»՝ Արևմուտքի փորձերը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային, բայց, միևնույն ժամանակ, բարդ են՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը, հետևելով Անկախ Պետությունների Համագործակցության որոշ այլ անդամների օրինակին, փորձում կրկին ենթարկեցնել Հայաստանը և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ-ում և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա նաև նշել է, թե Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները քննարկելու հնարավորություն կստեղծվի մայիսի վերջին, երբ Ղազախստանում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովը»,- ասել է ՌԴ նախարարը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում նշել է, որ զբաղված է նախընտրական հարցերով և չի կարողանա մասնակցել ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը։

«Դա, իհարկե, ցավալի է, քանի որ լավ հնարավորություն կլիներ՝ քննարկելու այն հարցերը, որոնք այժմ կախված են օդում»,- հայտարարել է Լավրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի