Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մայիսի լույս 15-ի գիշերը հարվածել են Ռյազանին։ Տարածաշրջանի ղեկավար Պավել Մալկովի խոսքով՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 12-ը, գրում է Meduza-ն։

Ռյազանի նահանգապետը հայտարարել է, որ վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր։ Նա գրել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքում՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։

Ըստ Astra-ի՝ անօդաչուները հարվածել են «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանին, որը Ռուսաստանում ամենամեծերից մեկն է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր։

Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբ էլ հայտնել է քաղաքի և Բելգորոդի շրջանի վրա հրթիռային հարձակման մասին: Հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ և մեքենա, իսկ բեկորները վնասել են կանգառում գտնվող ավտոբուսը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան: «Пепел» տելեգրամ ալիքը հաղորդում է, որ Բելգորոդի ՋԷԿ-ը հարձակման է ենթարկվել, ինչից  հետո Բելգորոդի որոշ բնակիչներ զրկվել են ջրամատակարարումից:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 355 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նախկինում մի քանի անգամ հարձակվել են Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա, սակայն սա առաջին դեպքն է, որ հարվածը հանգեցրել է զոհերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի