Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստացած օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Նոր Խարբերդ գյուղի 49-ամյա բնակիչը, վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում լինելով լիազոր անդամ, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար 68-ամյա համագյուղացուն 50 հազար դրամ է տվել։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալման ժամանակ 49-ամյա տղամարդն իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք են։ Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից»,- ասվում է հաղորդագրությունում։