Երբ կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը․ Գաբրիել Ղազարյանը վստահ է՝ սառույցը կոտրվել է

Լուրեր

05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս 2017 թվականին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետք է սկսվեին Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները:

Այս մարզադպրոցի կառաւցման հետ կապված էլ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մի անգամ ասել էր, որ 5 տարի է՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը չի կառուցվում, չնայած խոստումը տվել են, բայց չեն կառուցում, նույնիսկ համապատասխան նախագիծը չկա:

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման հարցում սառույցը կոտրվել է։

«Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական մարզադպրոցի  կառուցման համար նախահաշվարկային աշխատանքներն արդեն կատարվել են, սառույցը կոտրվել է, սակայն վերջնական ժամկետներ, թե երբ կավարտվեն աշխատանքները՝ չկան»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դեռևս 2017 թվականին տարածել էր հաղորդագրություն, որտեղ նշված էր․ «2017 թվականին սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Այս պահին հայտարարվել է մրցույթ` նախագծա-հաշվարկային աշխատանքների կազմման համար»:

Փաստորեն, եթե 2017 թվականից մինչ 2018 թվականի տարեվերջ դեռ միայն կատարվել են նախահաշվարկային աշխատանքներ, իսկ դրանց ավարտման ժամկետներն էլ հայտնի չեն, նշանակում է, դեռ սառույցը կոտրված չէ և սայլը շարունակում է նույն տեղում մնալ։