ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ

Լուրեր

14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
Բոլորը

Յանա Լանտրատովան դարձել է Ռուսաստանի նոր մարդու իրավունքների հանձնակատար։ 2016 թվականից այս պաշտոնը երկու ժամկետով զբաղեցնում էր Տատյանա Մոսկալկովան, գրում է Current time-ը։

Լանտրատովան ՌԴ Պետդումայի պատգամավոր է 2021 թվականից։ 2025-ի փետրվարին նա նախագահել է քաղաքացիական հասարակության զարգացման և հասարակական ու կրոնական միավորումների խորհրդարանական հանձնաժողովը։ Ըստ Meduza-ի՝ նա առաջարկել է, ի թիվս այլ բաների, արգելել «ԼԳԲՏ քարոզչությունն ու բռնությունը խթանող» տեսախաղերը և «Խաղաղություն բոլորին» ուղղափառ կազմակերպության գործունեությունը։

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո նա սկսել է շրջագայել օկուպացված տարածքներում։ Ավելին, նրա բողոքից հետո Վլադիմիր Մականինի «Կովկասի գերին» վիպակը հանվել է գրականության ուսումնական ծրագրից։

Ուկրաինայում Լանտրատովան և Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովի կինը՝ Իննա Վառլամովան, մեղադրվում են «պաշտպանված անձանց հարկադիր անհատական ​​​​արտաքսման» և «պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու» մեջ։ Քննության տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսի վերջին, պաշտոնական այցի պատրվակով, նրանք մեկնել են Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոն և Խերսոնի տարածաշրջանային որբանոցից առևանգել երկու երեխայի՝ 10 ամսական Մարգարիտա Պրոկոպենկոյին և երկու տարեկան Իլյա Վաշչենկոյին։

«Հաստատվել է, որ նրանց առողջական վիճակը լրացուցիչ հետազոտության կամ բուժման կարիք չեն ունեցել: Հետևաբար, նրանց Ռուսաստան արտաքսելու օբյեկտիվ հիմքեր չեն եղել։ Քննության տվյալներով՝ ուկրաինացի երեխաներին տրվել են ռուսական ծննդյան վկայականներ»,- հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Meduza-ի տվյալներով՝ նրա նշանակման համար լոբբինգ է արել ռեժիսոր Նիկիտա Միխալկովը։

2023 թվականի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների անօրինական արտաքսման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի