Նախարարությունը հայտարարել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի մեկնարկը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի (այսուհետ` Մրցույթ) մասնակիցների առաջադրումը (շրջանակը) որոշվելու է հետևյալ ընթացակարգով.

  1. Նախարարությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 5-ը հրապարակելու է 2018 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):
  2. Մինչև 2018 թ. դեկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին (այսուհետ`Հանձնաժողով) են ներկայացնելու մեկից երեք մարզիկի թեկնածություն, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է Հանձնաժողովին:

Վերը նշված կետերում սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմելու են մրցութային անվանացանկը:

Մրցույթի հաղթողները որոշվում են SMS քվեարկության և մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմից հավատարմագրված լրատվամիջոցների ու Նախարարությունում գրանցված օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ, Հայաստանի Հանրապետության հավաքականների գլխավոր մարզիչների (այսուհետ` գլխավոր մարզիչ) քվեարկության արդյունքների համադրմամբ (մրցույթի արդյունքի նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

Մրցույթի SMS քվեարկության անցկացման նպատակով Նախարարությունը սահմանված կարգով պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպության (կազմակերպությունների) հետ:

 

Լրատվամիջոցների մասնակցությունը մրցույթի քվեարկությանը ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է լրատվամիջոցների հավատարմագրում:

Գլխավոր մարզիչների մասնակցությունը մրցույթի քվեարկությանն ապահովելու նպատակով Նախարարությունը ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին կազմակերպում է նրանց գրանցումը Նախարարությունում (գլխավոր մարզիչների գրանցման և քվեարկությանը մասնակցելու անհնարինության դեպքում` նոյեմբեր ամսվա ընթացքում մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ ուշու, սամբո, շախմատ) քվեարկությանն այլ մասնագետի մասնակցության համար միջնորդություն են ներկայացնում նախարարություն, նշելով ներկայացուցիչ-մասնագետի  տվյալները` անուն-ազգանուն, ֆեդերացիայում զբաղեցրած պաշտոնը):

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (մինչև ժամը 1800-ը), իսկ լրատվամիջոցների և գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 1300-ից 1800-ն ընկած ժամանակահատվածում:

Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարող է ուղարկվել միայն մեկ SMS հաղորդագրություն:

Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական  (անհատական)  համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի` արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:

Քվեարկությունն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 1800-ին:

Մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն, իսկ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար լրատվամիջոցների հավատարմագրումը` Նախարարությունում լրատվամիջոցների հավատարմագրման կարգի համաձայն: