Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված որևէ մտավախություն չկա՝ կապված Ռուսաստանի քաղաքացիների հնարավոր արտահանձնման գործընթացների հետ։

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ռուսաստանի Դաշնության նախազգուշացումը իր քաղաքացիներին՝ զգույշ լինել երրորդ երկրներ, այդ թվում՝ Հայաստան մեկնելիս, քանի որ կարող են ձերբակալվել և արտահանձնվել ԱՄՆ-ին, Փաշինյանը պատասխանեց, որ ռազմաբազան պարտավոր է գործել Հայաստանի օրենսդրության շրջանակում։

«102-րդ ռազմաբազան, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո»,- ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նաև անդրադարձավ արտահանձնման մեխանիզմներին՝ նշելով, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ Հայաստանում ձերբակալվել են թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի հայտերով։ Նրա խոսքով՝ եղել են ինչպես արտահանձնման բավարարված, այնպես էլ մերժված դեպքեր։

Նա նաև պարզաբանեց, որ իրավապահները պարտավոր են արձագանքել հետախուզման հայտերին՝ հասկանալու մեղադրանքի բնույթն ու հիմքերը։

Փաշինյանն անդրադարձավ նաև Factor TV-ի լրագրողի հարցին՝ կապված իր արձակուրդում լինելու և հրահանգներ տալու հետ։

«Արձակուրդում եմ։ Ես հրահանգը տվել եմ, կատարեն-չկատարեն՝ իրենց ընտրությունն է, բայց իրենք որոշել են կատարել»,- ասաց նա՝ հավելելով․ «Եթե արձակուրդում եմ, ինչո՞ւ եք այդ հարցերի պատասխանն ինձնից ուզում, գնացե՛ք, Մհեր Գրիգորյանին հարցրե՛ք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի հակոբյան